ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն Օգտագործողի պայմանագիրը և Կայքից օգտվելու ընդհանուր պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում և կարգավորում են «ԻՎԵՆԹ ԼԱԲ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և կայքից օգտվող անձանց միջև ծագող իրավահարաբերությունները։

Ընկերություն / Կազմակերպիչ՝ «ԻՎԵՆԹ ԼԱԲ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ,
ՀՎՀՀ՝ 02945529,
Գրանցման համար՝ 999.110.1576227,
Հասցե՝ 0002, ՀՀ, քաղաք Երևան, Եկմալյան 1, էլ. փոստ՝ info@eventlabpro.com, հեռախոս՝ +37441403046, կայք՝ manifest-music.com։

Հասկացությունների սահմանումներ և մեկնաբանման կարգ
1. Կայք՝ manifest-music.com համացանցային ռեսուրսը, դրա բոլոր էջերը, ենթաէջերը, դիզայնը, տեքստերը, պատկերները, տեսանյութերը, գրաֆիկական տարրերը, ծրագրային լուծումները և այլ բովանդակությունը, որոնց միջոցով Օգտագործողը կարող է ստանալ տեղեկատվություն MANIFEST-ի վերաբերյալ և ձեռք բերել տոմսեր և/կամ հավելյալ ծառայություններ։
2. Փառատոն / Միջոցառում՝ MANIFEST մշակութային-երաժշտական միջոցառումը, որն իրականացվում է ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան լիճ, Նորաշենի ազգային պարկ վայրում՝ համապատասխան միջոցառման էջում նշված օրերին, ժամերին և պայմաններով։
3. Օգտագործող՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը մուտք է գործում Կայք, օգտվում է դրանից, լրացնում է ձև, ձևակերպում է պատվեր կամ գնում է տոմս։
4. Տոմս՝ փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային-թվային փաստաթուղթ, որը հաստատում է Օգտագործողի իրավունքը մասնակցելու Փառատոնին համապատասխան տոմսի պայմաններով։
5. Էլեկտրոնային տոմս (E-ticket)՝ Օգտագործողի էլեկտրոնային հասցեին և/կամ պատվերի էջին տրամադրվող QR կոդով կամ այլ նույնականացնող կոդով թվային տոմս։
6. Պատվեր՝ Օգտագործողի կողմից Կայքի միջոցով ձևակերպված հայտ՝ տոմս և/կամ հավելյալ ծառայություն ձեռք բերելու համար։
7. Վճարային պրովայդեր՝ բանկը կամ վճարային կազմակերպությունը, որի միջոցով իրականացվում է առցանց վճարումը։
8. Նույնականացնող կոդ՝ QR կոդ, բարկոդ, պատվերի համար կամ այլ տվյալ, որով նույնականացվում է տոմսը և/կամ պատվերը։
9. Հավելյալ ծառայություն՝ ցանկացած լրացուցիչ ծառայություն, որը հրապարակված է Կայքում՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ տրանսֆերով։
10. Տրանսֆեր՝ Կայքում առանձին կամ տոմսի հետ համակցված առաջարկվող տեղափոխման ծառայություն՝ իր առանձին պայմաններով, ժամերով և մեկնման կետերով։
Եթե համատեքստից այլ բան չի բխում, եզակի թվով սահմանված հասկացությունները տարածվում են նաև հոգնակի թվի վրա և հակառակը։ Սույն Պայմանների որևէ կետին կատարված հղումը մեկնաբանվում է որպես հղում հենց այդ կետին։ Բոլոր վերնագրերը ներառված են միայն ընթերցման պարզության նպատակով և չեն ազդում Պայմանների բովանդակության մեկնաբանման վրա։

Ընդհանուր դրույթներ
1. Սույն Պայմանները կիրառվում են Կայքից օգտվելու, Փառատոնի մասին տեղեկատվություն ստանալու, պատվեր ձևակերպելու, տոմս ձեռք բերելու, հավելյալ ծառայություններ պատվիրելու և Կազմակերպչի հետ առցանց եղանակով իրավահարաբերությունների մեջ մտնելու բոլոր դեպքերում։
2. Կայք մուտք գործելով, պատվեր ձևակերպելով, «Շարունակել», «Պատվիրել», «Գնել», «Վճարել» կամ բովանդակությամբ համարժեք որևէ կոճակ սեղմելով, ինչպես նաև վճարում կատարելով՝ Օգտագործողը հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել, հասկացել և անվերապահորեն ընդունել է սույն Պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված «Գաղտնիության քաղաքականությունը» և «Վերադարձի և չեղարկման քաղաքականությունը»։
3. Կազմակերպիչը իրավունք ունի փոփոխել սույն Պայմանները՝ հրապարակելով նոր տարբերակը Կայքում։ Թարմացված տարբերակը կիրառվում է հրապարակումից հետո ձևակերպված պատվերների նկատմամբ, եթե այլ բան ուղղակիորեն նշված չէ թարմացված տարբերակում։
4. Եթե Կայքում հրապարակված առանձին միջոցառման էջում, տոմսի նկարագրությունում կամ հավելյալ ծառայության նկարագրությունում առկա են հատուկ պայմաններ, ապա հատուկ պայմանները գերակայում են սույն ընդհանուր Պայմանների նկատմամբ տվյալ կոնկրետ ծառայության մասով։
Օգտագործողի գործունակություն
1. Օգտագործողը, ընդունելով սույն Պայմանները, հավաստում է, որ ունի անհրաժեշտ իրավունակություն և գործունակություն՝ Կայքից օգտվելու, պատվեր ձևակերպելու և վճարում իրականացնելու համար։
2. Եթե Օգտագործողը գործում է իրավաբանական անձի անունից, նա հավաստում է, որ ունի այդ իրավաբանական անձի անունից գործելու բոլոր անհրաժեշտ լիազորությունները։
3. Եթե կոնկրետ տոմսի, գոտու կամ ծառայության համար սահմանված են տարիքային կամ այլ սահմանափակումներ, դրանք հրապարակվում են համապատասխան միջոցառման էջում և պարտադիր են Օգտագործողի համար։

Կայքից օգտվելը և պատվերի ձևակերպումը
1. Կայքում հրապարակված համապատասխան միջոցառման էջում նշված տոմսերի և ծառայությունների նկարագրությունը, գինը և այլ էական պայմանները համարվում են հրապարակված առաջարկ, եթե տվյալ էջում այլ բան ուղղակիորեն նշված չէ։
2. Տոմս ձեռք բերելու համար Օգտագործողը պարտավոր է՝
a) ընտրել համապատասխան տոմսը և/կամ հավելյալ ծառայությունը,
b) լրացնել պահանջվող տվյալները,
c) ստուգել մուտքագրած տվյալների ճշտությունը,
d) անհրաժեշտության դեպքում ուղղել կամ փոփոխել այդ տվյալները մինչև վճարման փուլ անցնելը,
e) հաստատել իր կամքը պատվեր ձևակերպելու վերաբերյալ։
3. Պատվերը համարվում է պատշաճ ձևակերպված այն պահից, երբ Օգտագործողը լրացնում է պարտադիր դաշտերը, հաստատում է իր ընտրությունը և անցնում է վճարման։
4. Օգտագործողը պարտավոր է տրամադրել ճիշտ, ամբողջական և արդիական տվյալներ։ Էլեկտրոնային հասցեի, հեռախոսահամարի, անվան կամ այլ տվյալների սխալ լրացման հետևանքով առաջացած խնդիրների համար Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում։
5. Կազմակերպիչը իրավունք ունի կասեցնել կամ հրաժարվել պատվերի կատարումից, եթե առկա են խարդախության, կեղծ տվյալների, կասկածելի վճարման, կրկնակի պատվերի, chargeback-ի կամ անվտանգության այլ ռիսկերի ողջամիտ հիմքեր։

Վճարումների կարգ
1. Տոմսերի և ծառայությունների գները հրապարակվում են Կայքում։ Եթե այլ բան նշված չէ, գները նշվում են ՀՀ դրամով։
2. Վճարումը կատարվում է միայն Կայքում հասանելի վճարային եղանակներով՝ համապատասխան Վճարային պրովայդերի միջոցով։
3. Եթե վճարումը չի հաստատվում կամ գործարքը մերժվում է բանկի/Վճարային պրովայդերի կողմից, պատվերը համարվում է չավարտված, իսկ տոմսը՝ չվաճառված։
4. Կազմակերպիչը չի պահպանում բանկային քարտի ամբողջական տվյալները, եթե այդ տվյալները մուտքագրվում են բանկի կամ Վճարային պրովայդերի պաշտպանված միջավայրում։
5. Բանկի, քարտային համակարգերի կամ Վճարային պրովայդերի տեխնիկական խափանումների, ուշացումների կամ մերժումների համար Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այն մասով, որը գտնվում է երրորդ անձանց վերահսկողությունից դուրս։
6. Օգտագործողը պատասխանատվություն է կրում իր կողմից օգտագործվող վճարային միջոցների օրինականության համար։

Էլեկտրոնային տոմսի տրամադրում և օգտագործում
1. Եթե Կայքում կամ առանձին ծառայության նկարագրությունում այլ բան նշված չէ, տոմսերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով։
2. Վճարման հաջող ավարտից հետո Էլեկտրոնային տոմսը տրամադրվում է Օգտագործողի կողմից նշված էլեկտրոնային հասցեին և/կամ հասանելի է դառնում պատվերի հաստատման հաղորդագրությամբ։
3. Եթե Էլեկտրոնային տոմսը չի ստացվել 30 րոպեի ընթացքում, Օգտագործողը պարտավոր է ստուգել իր էլ. փոստի Spam/Junk/Promotions բաժինները և անհրաժեշտության դեպքում գրել info@eventlabpro.com հասցեին։
4. QR կոդը, bar code-ը կամ Նույնականացնող կոդը հավաստում է տոմսի իսկությունը։ Մեկ կոդը սովորաբար նախատեսված է մեկ մուտքի համար, եթե տվյալ տոմսի նկարագրությունում այլ բան նշված չէ։
5. Օգտագործողը պարտավոր է պահպանել իր Էլեկտրոնային տոմսը և թույլ չտալ, որ նույնականացնող տվյալները հասանելի դառնան չարտոնված երրորդ անձանց։
6. Եթե նույն տոմսի նույնականացնող կոդը ներկայացվում է բազմիցս, վավեր կարող է համարվել միայն առաջին հաջող սկանավորումը, եթե Կազմակերպիչը այլ որոշում չի կայացնում։
7. Տոմսերի առևտրային նպատակով վերավաճառքը, ինչպես նաև անվանական արժեքը գերազանցող գնով վերավաճառքը արգելվում է։ Նման դեպքի բացահայտման պարագայում Կազմակերպիչը կարող է անվավեր ճանաչել համապատասխան տոմսը՝ առանց գումարի վերադարձի։
8. Եթե տոմսը անհատականացված է կամ Կազմակերպիչը ողջամտորեն կասկածում է խարդախություն, կրկնօրինակում կամ չարտոնված փոխանցում, մուտքի պահին կարող է պահանջվել անձը հաստատող փաստաթուղթ։
9. Եթե տոմսին կցված է տրանսֆեր, մեկնման վայրը, ժամերը և այլ կանոնները հրապարակվում են Կայքում և/կամ կարող են ուղարկվել առանձին հաղորդագրությամբ։ Տրանսֆերից ուշանալու կամ չներկայանալու դեպքում ծառայությունը համարվում է չօգտագործված՝ առանց ավտոմատ վերադարձի իրավունքի, բացառությամբ «Վերադարձի և չեղարկման քաղաքականությամբ» նախատեսված դեպքերի։

Մուտքի, անվտանգության և վարքականոնի կանոններ
1. Փառատոնի տարածք մուտք գործելիս կարող է իրականացվել անվտանգության ստուգում։
2. Կազմակերպիչն իրավունք ունի արգելել կամ սահմանափակել մուտքը այն անձանց համար, որոնք՝
a) ներկայացնում են սպառնալիք իրենց կամ այլոց անվտանգության համար,
b) ունեն կեղծված, փոփոխված կամ անվավեր տոմս,
c) խախտում են սույն Պայմանները կամ անձնակազմի օրինական ցուցումները,
d) գտնվում են ակնհայտ ալկոհոլային կամ թմրամիջոցային ծանր ազդեցության տակ,
e) ցուցաբերում են ագրեսիվ, վիրավորական կամ վտանգավոր վարք։
3. Առանց Կազմակերպչի հատուկ թույլտվության արգելվում է Փառատոնի տարածք բերել զենք, սուր և վտանգավոր առարկաներ, պայթուցիկ կամ պիրոտեխնիկական նյութեր, ապակյա տարաներ, թմրանյութեր և այլ անօրինական նյութեր, ինչպես նաև այնպիսի առարկաներ, որոնք կարող են վտանգ առաջացնել մարդկանց կամ գույքի համար։
4. Առանց հավատարմագրման կարող է արգելվել պրոֆեսիոնալ լուսանկարչական, տեսաձայնագրող սարքավորումների և դրոնների օգտագործումը։
5. Եթե Կազմակերպիչը առանձին չի թույլատրել, կարող են սահմանափակվել դրսից սննդամթերք, խմիչք կամ այլ իրեր բերելու հնարավորությունները։
6. Փառատոնին մասնակցելով՝ Օգտագործողը ընդունում է, որ միջոցառումը բացօթյա է և կարող է կախված լինել եղանակային պայմաններից, բազմամարդությունից, բարձր ձայնից, լուսավորությունից, հողի/բնական միջավայրի առանձնահատկություններից և այլ օբյեկտիվ գործոններից։
7. Փառատոնի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարահանում և տեսանկարահանում։ Մասնակցելով միջոցառմանը՝ Օգտագործողը համաձայնում է, որ իր պատկերը կարող է հայտնվել Կազմակերպչի և նրա գործընկերների տեղեկատվական, լրատվական և գովազդային նյութերում՝ առանց լրացուցիչ վճարի, օրենքով թույլատրելի սահմաններում։

Միջոցառման փոփոխություն, հետաձգում կամ չեղարկում
1. Կազմակերպիչը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոխել ծրագրի առանձին տարրերը, արտիստների կազմը, ելույթների հերթականությունը, ժամացույցը, գոտիների դասավորությունը, ծառայությունների մատուցման հերթականությունը և միջոցառման տեխնիկական այլ բաղադրիչները։
2. Արտիստի, հաղորդավարի, DJ set-ի, ծրագրի հատվածի, stage-ի կամ ժամանակացույցի մասնակի փոփոխությունը ինքնին չի համարվում Փառատոնի չեղարկում և ինքնաբերաբար չի առաջացնում գումարի վերադարձի իրավունք, եթե Կազմակերպիչը այլ որոշում չի հրապարակում։
3. Եթե միջոցառումը հետաձգվում է, տեղափոխվում է կամ չեղարկվում է, Կազմակերպիչը հրապարակում է համապատասխան տեղեկատվությունը Կայքում և, հնարավորության դեպքում, ուղարկում տեղեկացում Օգտագործողի տրամադրած կոնտակտներով։
4. Միջոցառման չեղարկման, հետաձգման կամ տեղափոխման դեպքում կիրառվում է Կայքում հրապարակված «Վերադարձի և չեղարկման քաղաքականությունը»։
5. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Օգտագործողի ճանապարհածախսի, կեցության, սննդի, ազատված աշխատանքի, բաց թողնված հնարավորությունների կամ այլ անուղղակի ծախսերի համար, եթե օրենքով այլ բան պարտադիր նախատեսված չէ։
6. Ֆորս-մաժորային հանգամանքների՝ ներառյալ բնական աղետների, հրդեհի, համաճարակների, ռազմական գործողությունների, զանգվածային անկարգությունների, պետական սահմանափակումների, կապի կամ էլեկտրամատակարարման լայնածավալ խափանումների դեպքում Կազմակերպիչը գործում է օրենքին և հրապարակված քաղաքականություններին համապատասխան։

Անձնական տվյալներ
1. Օգտագործողի անձնական տվյալների հավաքագրումը և մշակումը կարգավորվում է Կայքում հրապարակված «Գաղտնիության քաղաքականությամբ», որը հանդիսանում է սույն Պայմանների անբաժանելի մասը։
2. Պատվեր ձևակերպելով և/կամ ձև լրացնելով՝ Օգտագործողը համաձայնում է, որ իր տվյալները կարող են մշակվել պատվերի կատարման, տոմսի տրամադրման, հաճախորդների աջակցության, անվտանգության, վերադարձների և օրենսդրական պարտավորությունների կատարման նպատակներով։
3. Եթե Օգտագործողը տրամադրում է երրորդ անձի տվյալներ, նա հավաստում է, որ իրավասու է դա անել և/կամ ստացել է տվյալ անձի համապատասխան համաձայնությունը։
4. Օգտագործողն իրավունք ունի իր անձնական տվյալների վերաբերյալ հարցում, ուղղում, սահմանափակում, ջնջում կամ համաձայնության հետկանչ ներկայացնել՝ «Գաղտնիության քաղաքականությամբ» սահմանված կարգով։

Հաղորդակցություն
1. Օգտագործողի կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը համարվում են պատշաճ հաղորդակցման միջոցներ։
2. Կազմակերպիչի կողմից Օգտագործողի նշած կոնտակտներին ուղարկված ծանուցումները, տեղեկացումները և հաղորդագրությունները համարվում են պատշաճ ուղարկված։
3. Օգտագործողը պարտավոր է ապահովել իր կոնտակտային տվյալների ճշտությունը և արդիական լինելը։ Կոնտակտային տվյալների փոփոխության մասին ժամանակին չհայտնելու բացասական հետևանքները կրում է Օգտագործողը։

Պատասխանատվության սահմանափակում
1. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում կորած, գողացված կամ վնասված անձնական իրերի համար, եթե վնասը չի առաջացել Կազմակերպչի ուղղակի մեղքով։
2. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Կայքում կամ վճարային միջավայրում ժամանակավոր տեխնիկական անհասանելիության, երրորդ անձանց ծառայությունների խափանումների կամ ֆորս-մաժորային հանգամանքների հետևանքների համար՝ օրենքով թույլատրելի սահմաններում։
3. Օգտագործողը պարտավոր է հարգել այլ մասնակիցների, անձնակազմի և տարածքի կանոնները։ Օգտագործողի կողմից հասցված վնասները ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով։

Բողոքներ, վեճերի լուծում և կիրառելի իրավունք
1. Բոլոր բողոքները և դիմումները նախ ներկայացվում են Կազմակերպչին՝ info@eventlabpro.com հասցեով կամ +37441403046 հեռախոսահամարով։
2. Կազմակերպիչը ձգտում է ներկայացված բողոքներին պատասխանել ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարցը չի պահանջում ավելի երկար փաստաթղթային կամ տեխնիկական ուսումնասիրություն։
3. Եթե վեճը չի լուծվում արտադատական կարգով, այն ենթակա է քննության Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
4. Սույն Պայմանների նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության իրավունքը։

Եզրափակիչ դրույթներ
1. Եթե սույն Պայմանների որևէ դրույթ ճանաչվում է անվավեր կամ անիրագործելի, դա չի ազդում մնացած դրույթների ուժի և կիրառելիության վրա։
2. Սույն Պայմանները ուժի մեջ են մտնում Կայքում հրապարակվելու պահից։
3. «Գաղտնիության քաղաքականությունը» և «Վերադարձի և չեղարկման քաղաքականությունը» հանդիսանում են սույն Պայմանների անբաժանելի մասերը։

«Գաղտնիության քաղաքականություն»

Ընդհանուր դրույթներ
1. Սույն քաղաքականությունը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր օգտվում են Կայքից, ձևակերպում են պատվեր, ձեռք են բերում տոմս, լրացնում են ձևաթղթեր, կապ են հաստատում Կազմակերպչի հետ կամ այլ կերպ տրամադրում են իրենց տվյալները։
2. Անձնական տվյալների մշակումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն քաղաքականությանը համապատասխան։
3. Սույն քաղաքականությունը չի տարածվում այն երրորդ անձանց կայքերի կամ ծառայությունների վրա, որոնց հղումները կարող են առկա լինել Կայքում կամ որոնց միջոցով իրականացվում են առանձին գործողություններ (օրինակ՝ վճարում, երրորդ կողմի ծառայություն), եթե տվյալ ծառայության նկատմամբ կիրառվում են առանձին պայմաններ և քաղաքականություններ։

Ինչ տվյալներ կարող ենք հավաքել
1. Կոնտակտային և նույնականացնող տվյալներ՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, երբեմն՝ բնակության վայր կամ այլ տվյալներ, եթե դրանք անհրաժեշտ են կոնկրետ ծառայության մատուցման համար։
2. Պատվերի տվյալներ՝ պատվերի համար, գնված տոմսերի տեսակը, քանակը, հավելյալ ծառայությունները, վճարման կարգավիճակը, վերադարձի կամ փոփոխության դիմումները։
3. Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, սարքի տեսակը, բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը, այցելության ամսաթիվն ու ժամը, լեզվի կարգավորումները, cookies-ին առնչվող տվյալներ և օգտագործման ընդհանուր վիճակագրություն։
4. Հաղորդակցման տվյալներ՝ մեզ ուղղված նամակների, զանգերի, հաղորդագրությունների կամ դիմումների բովանդակությունը, եթե Դուք ինքներդ տրամադրել եք այդ տեղեկատվությունը։
5. Տրանսֆերի կամ այլ հավելյալ ծառայությունների տվյալներ՝ այն տվյալները, որոնք կարող են անհրաժեշտ լինել համապատասխան ծառայության կազմակերպման համար։
6. Քարտային տվյալներ. Կազմակերպիչը սովորաբար չի հավաքում և չի պահպանում Ձեր քարտային ամբողջական տվյալները, եթե վճարումը կատարվում է բանկի կամ վճարային պրովայդերի պաշտպանված վճարային միջավայրում։

Տվյալների մշակման նպատակները
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները հետևյալ նպատակներով՝
1. պատվերի ձևակերպում, վճարման հաստատում և Էլեկտրոնային տոմսի տրամադրում,
2. հավելյալ ծառայությունների, ներառյալ տրանսֆերի կազմակերպում,
3. հաճախորդների աջակցություն, հարցումների և բողոքների քննություն,
4. վերադարձների, չեղարկումների և փոփոխությունների դիմումների մշակում,
5. խարդախության, կեղծ տոմսերի, կրկնակի պատվերների և անվտանգության ռիսկերի կանխարգելում,
6. օրենսդրական, հարկային, հաշվապահական և պայմանագրային պարտավորությունների կատարում,
7. կարևոր ծանուցումների ուղարկում՝ կապված միջոցառման, ժամանակացույցի, վայրի, մուտքի կանոնների կամ ձեռք բերված ծառայությունների հետ,
8. վիճակագրական, վերլուծական և ծառայությունների բարելավման նպատակներ,
9. մարքեթինգային հաղորդագրություններ՝ միայն այնքանով, որքանով դա թույլատրվում է օրենքով և/կամ Դուք տվել եք համապատասխան համաձայնություն։

Տվյալների մշակման իրավական հիմքերը
1. Ձեր հետ պայմանագրային հարաբերությունների ստեղծումը և կատարումը, այդ թվում՝ տոմսի վաճառքը և ծառայությունների մատուցումը։
2. Ձեր համաձայնությունը, եթե տվյալ մշակման համար անհրաժեշտ է առանձին համաձայնություն։
3. Կազմակերպչի օրենսդրական պարտավորությունների կատարումը։
4. Կազմակերպչի օրինական շահերը՝ ներառյալ կայքի անվտանգ աշխատանքը, չարաշահումների կանխարգելումը, ծառայությունների որակի բարելավումը և հաճախորդների սպասարկումը՝ Ձեր իրավունքների և ազատությունների պահպանմամբ։

Ում կարող ենք փոխանցել տվյալները
1. Վճարային պրովայդերին կամ բանկին՝ վճարումը իրականացնելու, հաստատելու կամ վերադարձ կատարելու համար։
2. Տեխնիկական ծառայություն մատուցողներին՝ կայքի հոսթինգի, էլ. փոստի առաքման, տվյալների պահպանման, անվտանգության, վերլուծության, CRM-ի կամ այլ տեխնիկական սպասարկման նպատակով։
3. Տրանսպորտային կամ այլ գործընկերներին՝ միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է համապատասխան ծառայության կազմակերպման համար։
4. Պետական մարմիններին կամ իրավասու կազմակերպություններին՝ օրենքով պարտադիր կամ հիմնավորված պահանջի դեպքում։
5. Մեր աշխատակիցներին և լիազորված անձանց՝ միայն այն սահմաններում, որքան անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար։
Մենք Ձեր տվյալները չենք վաճառում երրորդ անձանց։

Տվյալների պահպանման ժամկետները
1. Անձնական տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար դրանք հավաքվել են։
2. Պատվերի, վճարման և հաշվապահական բնույթի տվյալները կարող են պահպանվել ավելի երկար՝ եթե դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է վեճերի և պահանջների քննության համար։
3. Եթե տվյալների մշակման հիմքը Ձեր համաձայնությունն է, ապա տվյալները կարող են պահպանվել մինչև համաձայնության հետկանչը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
4. Տվյալների մշակման նպատակը սպառվելուց հետո տվյալները ենթակա են ջնջման, անանունացման կամ այլ կերպ դադարում են օգտագործվել՝ օրենքով թույլատրելի կարգով։

Cookies և վերլուծական գործիքներ
1. Կայքը կարող է օգտագործել cookies և նմանատիպ տեխնոլոգիաներ՝
a) Կայքի ճիշտ աշխատանքն ապահովելու,
b) Ձեր նախընտրությունները հիշելու,
c) Կայքի օգտագործման ընդհանուր վիճակագրություն ստանալու,
d) բովանդակությունը և օգտվողի փորձը բարելավելու նպատակով։
2. Դուք կարող եք սահմանափակել կամ անջատել cookies-ը Ձեր բրաուզերի կարգավորումներում, սակայն դրա հետևանքով Կայքի առանձին գործառույթներ կարող են սահմանափակվել կամ չաշխատել պատշաճ կերպով։

Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք՝
1. տեղեկություն ստանալու Ձեր անձնական տվյալների մշակման մասին,
2. ծանոթանալու Ձեր մասին մշակվող տվյալներին,
3. պահանջելու ոչ ճշգրիտ կամ հնացած տվյալների ուղղում,
4. օրենքով նախատեսված դեպքերում պահանջելու տվյալների սահմանափակում, ուղեփակում կամ ջնջում,
5. հետ կանչելու Ձեր համաձայնությունը՝ այն դեպքերում, երբ մշակման հիմքը համաձայնությունն է,
6. հրաժարվելու մարքեթինգային հաղորդագրություններից,
7. բողոքարկելու տվյալների մշակման հետ կապված գործողությունները օրենքով նախատեսված կարգով։
Վերոնշյալ իրավունքներն իրացնելու համար կարող եք դիմել մեզ՝ info@eventlabpro.com հասցեով։

Տվյալների անվտանգությունը
1. Կազմակերպիչը ձեռնարկում է ողջամիտ կազմակերպական և տեխնիկական միջոցներ՝ անձնական տվյալները պաշտպանելու չարտոնված մուտքից, կորստից, փոփոխությունից, արտահոսքից կամ այլ ապօրինի մշակումից։
2. Չնայած դրան՝ ինտերնետով փոխանցվող կամ էլեկտրոնային համակարգերում պահպանվող որևէ տվյալ չի կարող համարվել բացարձակապես անխոցելի։ Այդ պատճառով մենք չենք կարող երաշխավորել 100% բացարձակ անվտանգություն, սակայն գործում ենք համապատասխան չափով և բարեխղճորեն։

Երրորդ անձանց տվյալներ
Եթե Դուք Կայքի միջոցով մեզ տրամադրում եք երրորդ անձի տվյալներ, ապա հավաստում եք, որ ստացել եք այդ անձի համաձայնությունը կամ այլ կերպ իրավասու եք տրամադրել տվյալները և թույլատրել դրանց մշակումը սույն քաղաքականությամբ նախատեսված նպատակներով։

Կապ և փոփոխություններ
1. Սույն քաղաքականության վերաբերյալ հարցերի, դիմումների կամ պահանջների համար կարող եք գրել info@eventlabpro.com հասցեին կամ զանգահարել +37441403046 հեռախոսահամարով։
2. Կազմակերպիչը կարող է փոփոխել սույն քաղաքականությունը՝ հրապարակելով թարմացված տարբերակը Կայքում։ Թարմացված տարբերակը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե այլ ժամկետ ուղղակիորեն նշված չէ։

«Վերադարձի և չեղարկման քաղաքականություն»

Ընդհանուր դրույթներ
1. Սույն քաղաքականությունը հանդիսանում է Կայքում հրապարակված «Օգտագործողի պայմանագրի» անբաժանելի մասը։
2. Բոլոր վերադարձները կատարվում են միայն այն չափով և այն դեպքերում, որոնք ուղղակիորեն նախատեսված են սույն քաղաքականությամբ, օրենքով կամ Կազմակերպչի առանձին հրապարակված որոշմամբ։
3. Եթե Կայքում առանձին տոմսի կամ ծառայության նկարագրությունում նշված են հատուկ վերադարձի պայմաններ, ապա տվյալ հատուկ պայմանները գերակայում են սույն ընդհանուր քաղաքականության նկատմամբ կոնկրետ այդ առաջարկի մասով։

Օգտագործողի նախաձեռնությամբ տոմսի վերադարձ
1. Եթե Օգտագործողը ցանկանում է հրաժարվել գնված տոմսից իր նախաձեռնությամբ, վերադարձի դիմումը կարող է ներկայացվել մինչև Փառատոնի մեկնարկից 30 (երեսուն) օր առաջ։
2. Սույն կետի 1-ին մասով սահմանված ժամկետում ներկայացված վերադարձի դեպքում վերադարձվում է տոմսի անվանական արժեքը՝ հանած բանկի, վճարային պրովայդերի և/կամ փաստացի կատարված սպասարկման չվերադարձվող միջնորդավճարները, եթե այդպիսիք առկա են։
3. Եթե մինչև Փառատոնի մեկնարկը մնացել է 30 օրից պակաս, ապա տոմսը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ սույն քաղաքականությամբ նախատեսված մյուս դեպքերի։
4. Վերադարձը չի իրականացվում, եթե՝
a) տոմսը արդեն օգտագործվել է կամ նրա QR/նույնականացնող կոդը սկանավորվել է,
b) Օգտագործողը միջոցառմանը չի ներկայացել, ուշացել է կամ իր կամքով հրաժարվել է մուտք գործելուց,
c) մուտքն արգելվել է Օգտագործողի կողմից կանոնների խախտման, կեղծ/անվավեր տոմսի, վտանգավոր վարքի կամ անվտանգության պահանջների խախտման պատճառով,
d) բացահայտվել է տոմսի չարտոնված վերավաճառք, կրկնօրինակում, խարդախություն կամ այլ չարաշահում։
5. Փառատոնի ծրագրի առանձին բաղադրիչների, արտիստների կազմի, stage-երի դասավորության, ժամացույցի կամ հերթականության մասնակի փոփոխությունը ինքնին վերադարձի հիմք չէ, եթե Կազմակերպիչը հատուկ այլ կարգ չի սահմանում։

Հավելյալ ծառայությունների վերադարձ
1. Եթե տոմսի հետ ձեռք է բերվել տրանսֆեր կամ այլ հավելյալ ծառայություն, այդ ծառայության արժեքի վերադարձը կարող է հաշվարկվել առանձին։
2. Տրանսֆերի վերադարձը հնարավոր է մինչև ծառայության մեկնարկից 72 (յոթանասուներկու) ժամ առաջ։
3. 72 ժամից պակաս ժամկետում չեղարկված տրանսֆերի արժեքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայությունը չի մատուցվել Կազմակերպչի կամ նրա ներգրաված գործընկերոջ պատճառներով։
4. Տրանսֆերից չօգտվելը, ուշանալը կամ մեկնման կետին ժամանակին չներկայանալը ինքնին չի առաջացնում վերադարձի իրավունք։

Փառատոնի չեղարկում
1. Եթե MANIFEST-ը ամբողջությամբ չեղարկվում է Կազմակերպչի որոշմամբ կամ այնպիսի հանգամանքների պատճառով, որոնց հետևանքով միջոցառումը չի կայանում, Օգտագործողն իրավունք ունի պահանջելու տոմսի անվանական արժեքի վերադարձ։
2. Եթե չեղարկվում է միայն առանձին արտիստի ելույթը, առանձին բեմի ծրագիրը կամ ծրագրի որևէ հատված, իսկ միջոցառումը որպես ամբողջություն կայանում է, ապա դա ինքնաբերաբար չի համարվում ամբողջ միջոցառման չեղարկում։
3. Չեղարկման դեպքում վերադարձը կատարվում է այն նույն վճարային եղանակով, որով կատարվել է վճարումը, եթե տեխնիկապես այլ բան անհրաժեշտ չէ կամ կողմերը չեն համաձայնել այլ տարբերակ։
4. Վերադարձի մշակման ժամկետը կազմում է մինչև 10 աշխատանքային օր՝ վերադարձի գործընթացը պաշտոնապես սկսվելու պահից, սակայն գումարի փաստացի մուտքը քարտին կամ հաշվին կարող է կախված լինել բանկից կամ վճարային պրովայդերից։

Հետաձգում կամ ամսաթվի փոփոխություն
1. Եթե միջոցառումը հետաձգվում է կամ տեղափոխվում է այլ օր, ձեռք բերված տոմսերը շարունակում են մնալ ուժի մեջ նոր հայտարարած ամսաթվի համար, եթե Կազմակերպիչը հրապարակայնորեն չի սահմանում այլ կարգ։
2. Եթե Օգտագործողը չի կարող մասնակցել նոր ամսաթվին, նա կարող է ներկայացնել վերադարձի դիմում նոր ամսաթվի պաշտոնական հայտարարումից հետո 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում։
3. Նման վերադարձի դեպքում վերադարձվում է տոմսի անվանական արժեքը՝ հանած բանկի, վճարային պրովայդերի և/կամ փաստացի կատարված սպասարկման չվերադարձվող միջնորդավճարները, եթե դրանք առկա են։
4. Վայրի, մուտքի ժամի կամ ծրագրի մասնակի փոփոխությունները գնահատվում են Կազմակերպչի հրապարակած կոնկրետ պայմաններով և ինքնաբերաբար չեն հանգեցնում վերադարձի իրավունքի, եթե միջոցառումը ընդհանուր առմամբ կայանում է։

Վերադարձի դիմումի կարգը
1. Վերադարձի դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ info@eventlabpro.com հասցեին։
2. Դիմումը պետք է հնարավորինս պարունակի՝
a) պատվերի համարը,
b) գնորդի անունը և ազգանունը,
c) այն էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը, որով ձևակերպվել է պատվերը,
d) վերադարձի հիմքը,
e) վճարման հաստատման տվյալները կամ կից ապացույցները, եթե առկա են։
3. Կազմակերպիչը կարող է հարցնել լրացուցիչ տվյալներ կամ ապացույցներ՝ նույնականացման, խարդախության կանխարգելման կամ վերադարձի հիմքերի ստուգման նպատակով։
4. Թերի, հակասական կամ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներկայացված դիմումները կարող են մնալ առանց բավարարման մինչև անհրաժեշտ հստակեցումների տրամադրումը։

Chargeback և վիճարկվող վճարումներ
1. Եթե Օգտագործողը նախաձեռնում է chargeback կամ այլ կերպ վիճարկում է վճարումը բանկի կամ քարտային համակարգի միջոցով, Կազմակերպիչը կարող է ժամանակավորապես կասեցնել համապատասխան տոմսի կամ պատվերի գործողությունը մինչև վեճի վերջնական լուծումը։
2. Խարդախության կամ չարաշահման հիմնավոր կասկածի դեպքում Կազմակերպիչը կարող է հրաժարվել վերադարձից կամ դիմել իրավական պաշտպանության միջոցների՝ օրենքով սահմանված շրջանակում։

Կապ
Վերադարձների և չեղարկումների վերաբերյալ դիմումների համար՝
էլ. փոստ՝ info@eventlabpro.com
հեռախոս՝ +37441403046
կայք՝ manifest-music.com

ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն Օգտագործողի պայմանագիրը և Կայքից օգտվելու ընդհանուր պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում և կարգավորում են «ԻՎԵՆԹ ԼԱԲ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և կայքից օգտվող անձանց միջև ծագող իրավահարաբերությունները։

Ընկերություն / Կազմակերպիչ՝ «ԻՎԵՆԹ ԼԱԲ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 02945529, գրանցման համար՝ 999.110.1576227, հասցե՝ 0002, ՀՀ, քաղաք Երևան, Եկմալյան 1, էլ. փոստ՝ info@eventlabpro.com, հեռախոս՝ +37441403046, կայք՝ manifest-music.com։

Made on
Tilda